среда, 29 ноября 2017 г.

Ո՞ւմ է պետք գիտությունների կոմիտեն

Նոյեմբերի 21-ին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի հյուրն էր Գիտությունների պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ Իմ հարցը եթերում չի հնչել և պարզ է, որ պատասխան չեմ ստացել:

Ո՞ւմ է պետք գիտությունների կոմիտեն, եթե Հայաստանում գիտությունը բացակայում է: Գիտությանը գումար չի հատկացվում իսկ ինքնուրույն գումար հայթայթելը՝ արկա խդիրներ լուծելով, արգելվում է: ՀՀ Կառավարությանը ներկայացրել եմ 4 նախագիծ, ամենաստորին մակարդակի նախագիծը իրագործելու համար անհրաժեշտ էր ընդամենը մեկ Գազել գլվլիկի թույլտվություն: Մեկ լումա անգամ գումար չեմ ուզել: Իսկ մեկ-երկու գլվլիկի շահագործման արդյունքում մտադիր էի հիբրիդ-արևաշարժ դարձնել Գազել գլվլիկը: Ի՞նչ վատ նախագիծ է: Ձեռքի հետ էլ մտադիր էի կարգավորել Հ205 երթուղու աշխատանքը:

Սկզբից պատասխան ստացա, որ տրանսպորտային կանոնավոր փոխադրումները կատարում են միայն մրցույթների արդյունքում, իսկ հետո ՀՀ Օմբուդսմենը ստացավ նաև պատասխան Գ.Բեգլարյանի ստորագրությամբ, որ Մերձավան գյուղում ուղևորահոսքի ավելացում չկա: Իսկ իրականում Մերձավան գյուղը տարիներ շարունակ գտնվում է տրանսպորտային բլոկադայի մեջ:

Հարազատներս, գիտնականը բաշարող չէ: Ինչպե՞ս ինքը կարող է ունենալ գծատերի կարգավիճակ, որ կարողանա նորոգել անաշխատունակ ուղևորաերթուղի: Այդ պատճառով ՀՀ Կառավարությունը դիմեց օտարերկրյա խորհրդականի օգնությանը, որ այդ հարցը կարգավորվի: Հայաստանում խելք ունեցող մարդիկ բացակայում են: Տրանսպորտի հարցը 26 տարի չի լուցվել, և ևս 100 տարի չի լուծվի: 

Այլ երեք ավելի բարձր մակարդակի նախագծերի մասին նույնիսկ ձայն չեմ հանում: Էլ չեմ ասում, որ հնարավոր է կանգնեցնել Հայաստանի պարտքի աճը նույնիսկ ներկա պայմաններում ՝ ծաղկած կորրուպցիայի պարագայում:

Հարց է առաջանում, մեր հարկարժան կոմիտեի նախագահը գիտնական է, թե բաշարո՞ղ:

ՀԳ Ժողովուրդը, որը չի կերակրում իր զինվորներին, կերակրում է ուրիշի զինվորներին: Ժողովուրդը, որը չի կերակրում իր բիզնեսմեններին, կերակրում է ուրիշի բիզնեսմեններին: Ժողովուրդը, որը չի կերակրում իր գիտնականներին, կերակրում է ուրիշի գիտնականներին:

Комментариев нет:

Отправить комментарий