четверг, 19 апреля 2018 г.

Ինչի՞ն է հավասար Հայաստանի իրական ՀՆԱ-ն: Էպիզոդ 4:

     Աջակցենք Մեր Պաշտպաններին ՖԲ խմբի շնորհիվ ինձ հաջողվեց հասկանալ, որ իմպորտը ՀՆԱ-ից առանձնացվում է, այսինքն 2016 թվականի տվյալներով՝
   доля экспорта в ВВП 33.1%,
   доля частных инвестиций в ВВП 18.4
%,
   доля потребительских расходов в ВВП 90.9
%,
   доля импорта в ВВП 43.2
%.

Եվ ՀՆԱ-ի հաշվարկը ունի տեսք 
   100% = 33,1%+18,4%+90,9% - 43,2%

   Հետաքրքիր է 2017 թվականի տնտեսական աճի պաշտոնական թվերը: 2017 թվականին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ՝ արտահանումն ավելացել է 25.2 տոկոսով, ներմուծումն աճել է 27.8 տոկոսով: Վարչապետի խոսքով՝ մաքուր սպառման դաշտից հաշվելու դեպքում արտահանման և ներմուծման ուղղությամբ արձանագրվել են համեմատելի թվեր: 

    Իրոք 2016 թվականին իմպորտը և էքսպորտը համեմատելի թվեր են՝ 43.2% և 33.1% ՀՆԱ-ի: Տեսնենք, թե ՀՆԱ-ի տարադրամով ինչ տեսք կունենան նաև նրանց աճը 2017 թվին: 

   43.2% ներմուցման 27.8% աճը ՀՆԱ-ի միավորներով կազմում է 12.01%: 33.1% արտահանման 25.2% աճը ՀՆԱ-ի միավորներով կազմում է 8.34%: Փորձենք նրանք համեմատել ՀՆԱ-ի տնտեսության 7.5% աճի հետ, որը ակնհայտ չի համապատասխանում իրականությանը: 

   2017 թվականի ներմուցման և արտահանման աճը գերազանցում են ՀՆԱ-ի աճը: Հաշվի առնելով, որ ներմուցված ապրանքների համար անհրաժեշտ է վճարել ՀՆԱ-ի գումարներից, ապա իմպորտի վճարման ՀՆԱ-ի մասը աճել է 4.6% ավելի շատ, քան ՀՆԱ-ի աճը: Այսինքն տնտեսության աճը 2017 թվականին ունեցել ենք ներմուցման 12.01ավելացման և ներքին արտադրանքի 4.6նվազման հաշվին: Արդյունքում Հայաստանի դրամի զանգվածը նվազել է առնվազն 4.6%-ով:

   Հետևաբար 2017 թվականին 7.5% տնտեսության պաշտոնական աճի փոխարեն ունեցել ենք 4.6% տոկոս տնտեսության անկում: Ինչը համապատասխանում է իրականությանը: