Գաղտնիք չէ, որ մեր
տնտեսությունը ունի ստվեր: Սակայն ու՞մ մտքով կանցներ, որ մեր տնտեսությունը ստվերային է ամբողջությամբ:
Քանի՞ տարի չէի կաղոնում
հասկանալ, թե ինչպե՞ս 10 միլլիարդ ԱՄՆ դոլլար ՀՆԱ ունեցող երկիրը կարող է ունենալ
2,5 միլլիարդ ԱՄՆ դոլլար բյուջե: Ցանկացած բիզնեսի շրջանառությունից եթե հանել 25
տոկոս գումարը, ապա այդ բիզնեսը անմիջապես կսննկանա: Առավել ևս եթե հաշվի առնենք,
որ մեր պաշտոնական ՀՆԱ-ի մեջ իմպորտից բացի ուրիշ բան չկա, ապա բյուջեի համար
գումար չկա: Մեր բյուջեն իրականում օդից փող է:
Երբ պարզեցի, որ 5 միլլիարդ
ԱՄՆ դոլլար պետական պարտքին կարող է համապատասխանել 25 միլլիարդ ԱՄՆ դոլլար ՀՆԱ,
բյուջեի համապատասխանությունը ՀՆԱ-ին դարձավ հասկանալի: Եթե բիզնեսի
շրջանառությունից հանել 10 տոկոս գումար, ապա բիզնեսը կարող է գոյատևել:
Բացի պետական պարտքից
գոյություն ունի նաև Հայաստանի ոչ պետական պարտք՝ ընդհանուր կազմելով պաշտոնապես
հայտարարված 10 միլլիարդ ԱՄՆ դոլլար: Այս պարագայում ՀՆԱ-ն կարող է լինել 50
միլլիարդ ԱՄՆ դոլլար: Եթե հաշվի առնենք, որ Գրանտ Բագրատյանը 2016 թ գնահատեց
Հայաստանի ընդհանուր պարտքը 12-13 միլլիարդ ԱՄՆ դոլլար, ապա 50 միլլիարդ ԱՄՆ դոլլար նոմինալ ՀՆԱ-ի գնահատականը բավականին համեստ է:
Комментариев нет:
Отправить комментарий