воскресенье, 12 ноября 2017 г.

ՙՙԵս ապուշ եմ՚՚ և ՙՙպատիվ չունեմ՚՚ ծրագրերը

Ի՞նչ նպատակ ունեն ՙպատիվ ունեմ՚ և ՚ես եմ՚ ծրագրերը: Այնքան էլ պարք չէ, որ Սերժը ուզեց ուսանողներին կաշառել բոնուսով: Ինչո՞ւ ուսանողներին: Որովհետև ոչ ուսանողները շարունակելու են ծառայել 2 տարի առաջվա պես և նրանց համար բոնուս չի նախատեսվում: Նման կաշառքով լրացվելու է դիմորդների այս տարվա խայտառակ պակասը: Այլ հարց է, թե ի՞նչ կարժենա այդ միջոցառումը:

Եթե այս տարի դիմորդները մոտ 4 000 էին, ապա այս անպատկառ ծրագրերի պարագայում հաջորդ տարվանից կարելի է սպասել 10 000 տղա դիմորդ: Արդեն ՙես ապուշ եմ՚ ծրագրի ապահովման համար 5 տարի անց անհրաժեշտ կլինի 50 000 000 000 /հիսուն միլլիարդ/ դրամ, կամ 100 000 000 /հարյուր միլլիոն/ դոլլար: Եթե հաշվի առնենք, որ կառավարությունը նախատեսում է այդ ժամանակ տնտեսական աճը հասցնել 5 տոկոսի, ապա բոնուսը կուտի այս աճը: Եթե հաշվի առնենք, որ ինֆլյացիայի աճը կանգնեցնելը կառավարության գերակա նպատակ չէ, ապա մեր բյուջեն ոչ թե աճի, այլ անկման միտում ունի:


Բոնուս ստանալու պահին շահառուները կհասկանան, որ նրանց էլի խաբեցին: Ինենց իրենց իսկ հաշվին լավություն արեցին: Պարզ կդառնա, որ իրականում այս ծրագրերը անվանվում են ՙՙպատիվ չունեմ՚՚ և ՙՙես ապուշ եմ՚՚:

ՀԳ Хотели, как лучше, а получилось, как обычно.

Комментариев нет:

Отправить комментарий