четверг, 23 августа 2018 г.

Ի՞նչ բան է ՀՆԱ:


Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, ի՞նչ բան է ՀՆԱ-ն: Բնազդաբար ենթադրում էի, որ ՀՀ ՀՆԱ-ի մեջ ներքին արտադրանքը ի սպառ բացակայում է, սակայն բացահայտել չէր ստացվում: Փորձեցի գնահատել ՀՆԱ-ն, ենթադրելով, որ իր հաշվարկի մեջ իմպորտը կրկնակի է մտած, սակայն ինձ բարի մարդիք բացատրել էին, որ ՀՆԱ-ի հաշվարկից հանվում է իմպորտը և իմ մոդելը կրկնակի իմպորտի ներկայության վերաբերյալ հոդս ցնդեց:

Մի քանի օր առաջ հասկացա, որ իմպորտը ոչ թե մեկ կամ երկու անգամ է օգտագործվում ՀՆԱ-ի հաշվարկի մեջ, այլ այնքան անգամ, որքան կատարվում է վերջնական ապրանքի գնագոյացումը: 

Ասացս բացատրեմ մեկ պարզ օրինակով: Ենթադրենք ունենք մեկ համակարգչի վաճառք: Դիստրիբյուտորը ներմուցում է այն ենթադրենք 100 դոլլարով և վաճառում է դիլերին 110 դոլարով: Դիստրիբյուտորի ներքին արտադրանքը 10 դոլար է: Դիլերը համակարգիչը գնում է դիստրիբյուտորից 110 դոլարով և վաճառում է խանութին 120 դոլարով: Դիլերի ներքին արտադրանքը 10 դոլար է: Խանութը համակարգիչը գնում է դիլերից 120 դոլարով և վերջապես վաճառում է սպառողին 130 դոլարով: Խանութի ներքին արտադրանքը 10 դոլար էՀետևապես դիստրիբյուտորի, դիլերի և խանութի ընդհանուր կամ համախառն ներքին արտադրանքը 10+10+10=30 դոլար է

ՀՆԱ-ի պաշտոնական հաշվարկը այլ է՝ 110+120+130-100=260 դոլար է: Բնական հարց է առաջանում, ինչպե՞ս Հայաստանից դուրս արտադրված համակարգիչը կարող է նաև կրկնակի արտադրվել ՀայաստանումՆույն բան է կատարվում, երբ ներմուծում ենք գազ, որից ստանում ենք էլեկտրաէներգիա, իսկ էլեկտրաէներգիան հետո մտնում է այլ արտադրանքի որպես գնային բաղադրիչ մաս: Հետևաբար իմպորտը պաշտոնական ՀՆԱ-ի հաշվարկի պարագայում բազմակի անգամ ներկա է հաշվարկի մեջ, իսկ հաշվարկից հանվում է ընդամենը մեկ անգամ: Կարող եմ ենթադրել, որ նույնիսկ ՀՀ արտահանումը խտացված ներմուծում է:

Ըստ էության ՀՀ ՀՆԱ-ն համախառն ներքին դրամաշրջանառություն է և ներքին արտադրանքի վերաբերյալ տեղեկություն տալ չի կարող: Հարց է առաջանում, իսկ ո՞ւմ և ինչի՞ համար է անհրաժեշտ զբաղվել այդպիսի խաբեությամբ: Կարող եմ ենթադրել, որ այս խաբեությամբ բանկային համակարգը ապահովում է իր բարեկեցությունը՝ համոզելով վարկ վերցնողներին, որ ամեն ինչ կարգին է: Սակայն ամեն ինչ կարգին չէ: Այս խաբեության արդյունքում առևտրային պատերազմերն են տեղի ունենում, իսկ հետո հոսում են իրական արյան գետերը:

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ օգտագործվող պաշտոնական ցուցանիշները չեն արտացոլում տնտեսության իրական վիճակը: Իմ կարծիքով անհրաժեշտ է վերանայել տնտեսության զարգացման ցուցանիշները: 


Комментариев нет:

Отправить комментарий